ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կոալիցիան միշտ էլ գոյություն է ունեցել, սակայն «Բարգավաճ Հայաստանը» ձեւականորեն դուրս է եկել դրանից՝ ընդդիմության պատրանք ստեղծելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը:

 «Խոսելով ՀՀԿ-ԲՀԿ  փոխհարաբերություններից՝ պետք չէ մոռանալ, որ երկու կուսակցություններն էլ մեկ նպատակ են հետապնդում, անքակտելի են եւ միշտ կմնան այդպիսին», - նշեց քաղաքագետը: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում, ինչպես նաեւ խորհրդարանականում, երկրորդ տեղը զբաղեցրեց, եւ այդպես կլինի միշտ: Եթե ԲՀԿ-ն իրոք ընդդիմադիր լիներ, ունենար հստակ ձեւակերպված գաղափարաբանություն եւ հանդես գար ժողովրդի շահերից ելնելով, ապա երբեք չէր ստանա այդ 22-23%-ը», - ընդգծել է Արկադի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», քաղաքագետի խոսքով, ապրիլի 9-ից հետո այն որպես քաղաքական ուժ դադարեց գոյություն ունենալուց եւ այլեւս ոչ մի դերակատարություն չի ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում: