Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր` մայիսի 8-ին որոշում ընդունեց 200 մլն դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` մի շարք համայնքների բարեկարգման նպատակով:
Մասնավորապես` կասֆալտապատվեն Մարտունիի Պռոշյան փողոցը (31 մլն դրամ), Սեւանի` Նաիրյան փողոցը (30 մլն դրամ), կվերանորոգվի Գանձակ-Սարուխան ավտոճանապարհի կամուրջը (20 մլն դրամ), Աստղաձոր համայնքի մշակույթի տունը (30 մլն դրամ), Վարդենիսի եւ Ճամբարակի բազմաբնակարան շենքերի տանիքները (համապատասխանաբար` 39 եւ 50 մլն դրամ):
Նշենք, որ գումարները հատկացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:



























