Հայաստանում ընթացիկ տարվա մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմել է 145812 դրամ:  Միասնական եկամտահարկը հանելուց հետո վարձու աշխատողին մնում է 109,8 հազ. դրամ:  Երեւանում 35քմ տարածքով բնակարան ձեռք բերելու համար նա պետք է առնվազն  7 տարի գումար կուտակի:

Երեւանի վարչական շրջանների կտրվածքով` ցուցանիշը տարբերակվում է:  Մայրաքաղաքի շատ ծայրամասերում  նման չափի բնակարան ձեռք բերելու համար կլորացված կպահանջվի նույն ժամկետը` 7 տարի: Մեկ տարի պակաս կուտակելով` նման չափի բնակարան հնարավոր է ձեռք բերել Մալաթիա-Սեբաստիայում:

Իսկ ահա էլիտար Կենտրոնում բնակարանի համար կպահանջվի 11, Արաբկիրում` 9 տարի, իսկ Նուբարաշենում`ընդամենը  4  տարի:

Ինչ վերաբերում է բնակարանի մեկ քմ-ի շուկայական գնի եւ աշխատավարձի հարաբերակցությանը, ապա Երեւանի համար միջինը այն կազմում է  2,5  անգամ, իսկ էլիտար կենտրոնում` 3,9 անգամ: Այսինքն,  մեր մայրաքաղաքային  ցուցանիշը վատ է Ռուսաստանի միջինց, որտեղ այդ ցուցանիշը կամզում է երկու եւ ավելի անգամ: Սակայն ծայրամասերում, որտեղ բնակարաններն ավելի էժան են, այդ ցուցանիշը պակաս է:

Օրինակ, Գյումրիում նշված հարաբերակցությունը կազմում է 1,4, Վանաձորում`  1,1 անգամ, Երեւանի մոտակա Աբովյանում`  1,7 անգամ:

Ամեն դեպքում, մեզանում դժվար է գտնել միջին աշխատողի, որը կկարողանա բնակարան ձեռք բերել «միայն աշխատավարձով», անգամ հիփոթեքի օգնությամբ...

Ալբերտ Խաչատրյան