Ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումները արտերկրից Հայաստան (տրանսֆերտները) 2013թ. հունվար-մարտին կազմել են 305,5 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած մարտի տեղեկագրում: Միայն մարտին Հայաստանը ստացել է մոտ 118.8 մլն դոլարի տրանսֆեր՝ փետրվարի 103.4 մլն եւ հունվարի 83 մլն դոլարի համեմատ:
Նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 28.2մլն դոլարով կամ 10.1 %-ով:
Հայաստանը Ռուսաստանից այս տարվա առաջին եռամսյակում ստացել է 246.8 մլն դոլար եւ փոխանցել 38.3 մլն դոլար: ԱՄՆ-ից ստացվել է 17.3 մլն դոլար, փոխանցվել՝ 8.5 մլն դոլար: Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ից ստացվող փոխանցումները կրճատվել են, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումներն ավելացել: Արդյունքում՝ ԱՄՆ-ի հետ զուտ ներհոսքն այս տարվա 3 ամիսներին կազմել է 8.7 մլն դոլար՝ նախորդ տարվա 12.3 մլն դոլարի համեմատ:
Բավական ակտիվ է տրանսֆերտային շրջանառությունը նաեւ Ղազախստանի հետ՝ զուտ ներհոսքը գերազանցում է 5 մլն դոլարը;
Մյուս երկրների հետ «տրանսֆերտային շրջանառությունը» մեծ չէ:



























