Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2013 թ. հունվար-մարտ ամիսներին արտարժույթի շուկայում (ֆոնդային բորսայում) վաճառել է 44,8 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ մարտի տեղեկագրում:
Արտարժութային ինտերվենցիաները տեղի են ունեցել բացառապես մարտին, երբ դոլարի փոխարժեքը մոտեցավ 420 դրամի ու միայն ԿԲ միջամտության շնորհիվ ետ նահանջեց: ԿԲ-ն դոլարը վաճառել է միջինը 414.26 դոլարով:
Սովորաբար ԿԲ-ն տարվա առաջին ամիսներին իրականացնում է արտարժութային ինտերվենցիաներ, հավանաբար այն պատճառով, որ շուկայում դոլարի դեֆիցիտ է գոյանում տրանսֆերտների սեզոնային նվազման պատճառով: Տարվա երկրորդ կեսին ԿԲ-ն ավելի շատ արտարժույթ գնում է, քան վաճառում:
Նախորդ տարվա առաջին եռամսյակում ԿԲ-ն ֆինանսական շուկայում վաճառել էր մոտ 37 մլն դոլար, իսկ ողջ տարվա ընթացքում՝ մոտ 131 մլն դոլար: Ընդ որում՝ վաճառքների առյուծի բաժինն իրականացվել էր մայիսին՝ 51,8 մլն դոլար: Սկսած տարվա երկրորդ կեսից ԿԲ-ն արտարժույթի շուկայում գնել էր մոտ 65,7 մլն դոլար:



























