Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ներկայումս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդն է, մայիսի 9-ին այցելել է Երեւանի Հաղթանակի զբոսայգի եւ ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:
Այգում գտնվող մամուլի ներկայացուցիչները, օգտվելով հարմար առիթից, փորձել են պարզել, թե ինչպես է Լեւոն Տեր-Պետրոսյանը նշելու տոնը: Սակայն հարցի ձեւակերպումը` «ինչպե՞ս եք նշում այս տոնը», լեզվաբան Տեր-Պետրոսյանի մոտ դժգոհություն է առաջացրել: «Նշել» բառը մոռացեք, այդ բառի հետ ես ընդհանրապես գործ չունեմ: Նշելը գիտեք չէ՞, ինչ է նշանակում: Գնում հարբում են, ես այդպիսի բան չունեմ»,-ասել է ՀՀ առաջին նախագահը` հիշեցնելով թե ինչ են հասկանում ռուսները, երբ ասում են «отметить»՝ «խնջույք, հարբեցողություն, խմել»:



Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























