Այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 48 OQ 008 համարանիշի ավտոմեքենան բախվել է կամրջի վրա կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի 62 ՏՏ 962 համարանիշի ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի տուժածներ՝ 56-ամյա Վ. Սիմոնյանը, 46-ամյա Լիդա Պետրոսյանը, 41-ամյա Թագուհի Խաչատրյանը եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տուժած` 35-ամյա Ա. Մելքումյանը հոսպիտալացվել են Չարեցավան քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Բժիշկները Ա. Մելքումյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:




























