Մայիսի 9-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներն ու վետերանները Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի զոհված զինակիցների պայծառ հիշատակին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է Երկրորդ աշխարհամարտի եւ Արցախյան ազատամարտի վետերան ոստիկաններին:
Ոստիկանության պատվիրակությունը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել նաեւ Անհայտ զինվորի շիրմին՝ ի նշան երախտագիտության եւ ի հիշատակ Մեծ հայրենականում հաղթանակը կռած եւ հանուն խաղաղության իրենց կյանքը զոհաբերած զինվորների:




























