Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունն մրցում էր տեղեկատվական հարձակումներում: Մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով,մյուս քաղաքական ուժերը, բացի ՕԵԿ-ից, կարծես միավորվել էին եւ փորձում էին ենթադրյալ խախտումների մոնիտորինգի միացյալ ճակատ ստեղծել: Մոտ 80 տեղամասերում վերահաշվարկն արդեն արվել է, սակայն դրանց հիսուն տոկոսում արդյունքների փոփոխություն չի եղել: Մյուս տեղամասերում էլ տարբերությունը մի քանի ձայն է եղել. «Երբ ես հետաքրքրվեցի վերահաշվարկի արդյունքներով, ինձ հետաքրքիր տեղեկություն հայտնեցին, տեղամասերի մյուս 50 տոկոսում մեր ձայներն աննշան, սակայն ավելացել են»:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել է,թ ե ընտրությունների օրը սկսվեց տեղեկատվական գրոհը, թե ով ավելի շատ խախտումների մասին հայտարարություններ կանի. «ԿԸՀ միանգամից վերահաշվարկի 162 դիմում ներկայացնելն աննախադեպ է: Չգիտես ինչու նրանց թվում էր, որ պարտադիր պետք է շատ ձայն ստանան, իսկ եթե դա չի լինում, այլ փաստարկներ են որոնում»,- նշել է Սահակյանը: