Պուերտո-Ռիկոյում Pfizer Pharmaceutical դեղագործական ընկերության թոփ-մենեջեր Դիաս Կամաչոն ձերբակալվել է մանկապղծության եւ մանկական պոռնկագրության արտադրության մեջ:
Ինչպես հաղորդում է Lifenews-ը, վկայակոչելով Associated Press-ը, երկիմաստ նամակագրություն էր վարում 16-ամյա պատանու հետ, եւ զրուցակցին ինտիմ լուսանկարներ էր ուղարկում: Տղայի կասկածալի նամակագրության մասին ոստիկանությանը հայտնել է նրա մայրը:
Ի պատասխան նամակագրությանը միացել է ՀԴԲ-ի գործակալը: Կամաչոն առաջարկել է որպես անչափահաս ներկայացած իր զրուցակցին մերկ լուսանկարներ ուղարկել, եւ դրանից հետո ձերբակալվել է:




























