Բրիտանիայի 49-ամյա բնակիչ Մարք Քրեյֆորդը որոշել է յուրահատուկ ձեւով ամուսնության առաջարկ անել. Նա ասպետական զրահներ է հագել, նստել սպիտակ ձիու վրա եւ գնացել իր սիրտն ու փեռքն առաջարկելու: Ամենապատասխանատու պահին, սակայն, Քրեյֆորդը վայր է ընկել ձիուց, թեեւ մինչ այդ կես տարի այցելել է ձիարշավարան:
Ինչպես գրում է The Daily Express-ը, բարեբախտաբար, նրա ընկերուհին՝ Թրեյսի Բադենսկին օգնել է Մարքին վեր կենալ, որից հետո Քրեյֆորդը ծնկի է իջել եւ ամուսնության առաջարկ արել իր սիրելին: Թրեյսին համաձայնել է:
«Ես պարզապես ռոմանտիկ եմ եւ չէի կարող ավելի ռոմանտիկ առաջարկ մտածել: Ես երջանիկ եմ, որ ամեն ինչ ստացվեց եւ Թրեյսին ասաց «այո»,-խոստովանել է բրիտանացին, գրում է Gazeta.ru-ն:




























