Համազգային պետական թատրոնում, այսօր՝ մայիսի 10-ին, տեղի կունենա Չեխովի «Քեռի Վանյա» բեմադրության պրեմիերան։ Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը` Հրաչյա Գասպարյանի, նկարիչ` Անժելա Գալստյան։ Դրամատուրգիայի պատմության ամենաարժեքավոր նմուշներից է «Քեռի Վանյա» տրագիկոմեդիան, որին անդրադարձել են բազմաթիվ մեծ արվեստագետներ: Այն յուրովի մտորելու առիթ է տալիս կյանքի վերաբերյալ, յուրովի ու շատ անկեղծ: Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը չի կորցնում հետաքրքրությունը մտածող մարդու մոտ:
Բեմադրության մեջ խաղում եմ թատրոնի դերասաններ Վարշամ Գեւորգյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Տաթեւ Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արմինե Անդրեասյանը, Ալեքսանդր Գասպարյանը եւ Արմինե Պողոսյանը։




























