Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում ձերբակալվել է 26-ամյա մի հայ` երկու այլ տղամարդկանց հետ  հարեւանին ծեծելու եւ նրա iPhone 4-ը գողանալու համար: Այդ մասին հայտնում է «Los Angeles Times»-ը:

Էդվարդ Զոհրաբյանը, որն արդեն իսկ գողության համար պրոբացիա էր անցնում, ձերբակալվել է «Burger King» ռեստորանի շրջակայքում գողություն կատարելու կասկածանքով: Նրա հարեւանը ոստիկանությանը պատմել է, որ ինքը գնացել էր մոտակա լցակայան` ծխախոտ գնելու, սակայն վերադարձի ճանապարհին հանկարծակի հարձակվել էին վրա եւ բռունցքներով հարվածել, գետնին էին տապալել եւ քացիներով խփել: Ինքը կորցրել էր գիտակցությունը, իսկ իր iPhone 4-ը գողացել էին:

Հարձակման հետեւանքով տղամարդու դեմքն ուժեղ այտուցված է, ունի նաեւ կտրվածքներ: Նա ճանաչել է Զոհրաբյանին, որի հետ ընկերություն էր անում արդեն երկու տարի եւ որին հանդիպել էր Հայաստանում: Ոստիկանությունն ավելի ուշ եկել էր Զոհրաբյանի տուն, սակայն վերջինս այնտեղ չէր եղել: Հարեւանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն: