Ֆրանսիայում երեք մարդ հոսպիտալացվել է` սուր շնչառական սինդրոմին նմանվող նոր կորոնավիրուսով կամ` այլ կերպ ասած, ոչ տիպական թոքաբորբով վարակվելու կասկածանքով: Բոլոր հոսպիտալացվածները շփում են ունեցել ավելի վաղ վարակված Ֆրանսիայի քաղաքացու հետ:

Մայիսի 10-ի առավոտյան Դուե հիվանդանոցի բուժքրոջ մոտ հայտնաբերվել է նույն վարակը, ով այդ վարակը կրող երրորդ մարդն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով կարող է վարակված լինել մի տղամարդ, ով հիվանդանոցում պառկած է եղել ԱՄԷ-ից այդ հիվանդությամբ վերադարձած 65-ամյա տղամարդու մոտ:

ԱՄԷ-ից վերադառնալուց հետո ֆրանսիացին ոչ տիպական թոքաբորբ ախտորոշումով տեղափոխվել է Վալանսենի հիվանդանոց: Այնուհետեւ վարակված տղամարդուն տեղափոխել են Դուեի հիվանդանոց, այդտեղից էլ` Լիլլի համալսարանական հիվանդանոց: Միայն այդտեղ բժիշկները հաստատել են, որ գործ ունեն ոչ թե ոչ տիպական թոքաբորբի, այլ նոր կորոնավիրուսի հետ: Դրանից հետո Լիլլի հիվսանդանոցի սենյակներում մեկուսացվել է եւս երեք մարդ` Դուե հիվանդանոցի բժիշկն ու բուժքույրը, ինչպես նաեւ նույն հաստատությունից եւս մեկ հոգի: Նրանց հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն մոտ ժամանակներս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման 33 դեպք է գրանցվել: Գրանցվել է մահվան 18 դեպք, որից 11-ը` Սաուդյան Արաբիայում: Նման հիվանդությունով վարակման դեպքեր գրանցվել են նաեւ Հորդանանում, Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում: