ԱՄՆ-ում դադարեցրել են Ղրղըզստանի նախկին նախագահի որդու նկատմամբ մեքենայության համար հարուցված քրեական գործը, հայտնել է Նյու Յորքի դատախազությունը:
Նախորդ տարվա հոկտեմբերին նախկին նախագահի կրտսեր որդի Մաքսիմ Բակիեւը, որը գլխավորում էր հոր աշխատակազմին կից Ներդրումների եւ ինովացիաների զարգացման կենտրոնական գործակալությունը, ԱՄՆ-ի պահանջով կալանավորվել էր Լոնդոնում` բրիտանացի իրավապահների կողմից: Նա Բրիտանիայում թաքնվում էր ղրղըզական արդարադատությունից` 2010թ. պետական հեղաշրջումից հետո:
ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտը նրան մեղադրում էր արժեթղթերի հետ կապված մեքենայության նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու եւ արդարադատությանը խոչընդոտելու համար, գրում է utro.ru-ն:




























