ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 18-19-ին աշխատանքային այցով կմեկնի Բեռլին: Դա Օբամայի, ԱՄՆ նախագահի մակարդակով առաջին այցը կլինի գերմանիա վերջին 50 տարիների ընթացքում: Վերջին անգամ նա Բեռլինում եղել է 2008-ին, երբ նախագահի թեկնածու էր:
Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին»՝ ԱՄՆ նախագահի այցը տեղի կունենա Ջոն Քենեդիի Արեւմտյան Բեռլին այցելությունից 50 տարի անց:: Քենեդին 1963 թվականի հունիսի 26-ին, Բեռլինում պատմական ելույթ էր ունեցել, որն ավարտել էր գերմաներեն արտահայտությամբ. «Ես բեռլինցի եմ»: Այդ այցի 50-ամյակը մեծ շուքով կնշվի Գերմանիայի մայրաքաղաքում:




























