Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում Վան Նայսի 28-ամյա հայ բնակչին առեւանգման եւ սպանության մեղադրանք է առաջադրվել: Զոհին առեւանգել են Գլենդելից եւ գնդակահարել Սան Վալլիում:
Ինչպես հայտնում է «Glendale News-Press»-ը http://www.glendalenewspress.com/news/tn-818-0509-murder-charges-filed-in-violent-death-of-glendale-man,0,1383137.story, Խաչիկ Մասկովյանին սպանության հետ կապված չորս մեղադրանք է առաջադրվել 33-ամյա Ջոշուա Ուեսթի մահվան փաստով: Սպանությունը եղել է կանխամտածված: Ուեսթէը մահացել է հրազենային բազմաթիվ վնասվածքներից, բայց նաեւ դանակի հարվածներ եւ բութ գործիքի հարված էր ստացել:
Մասկովյանը որպես էվակուատորի ուղեւոր ժամանել էր Ուեսթին օգնելու, որ գտնի բջջային հեռախոսը: Անհայտ պատճառներով նա սկսել է ծեծել Ուեսթին, ապա մտցրել մեքենան եւ հեռացել: Որոշ ժամանակ անց կրակոցներ են հնչել, եւ նա զոհին դուրս է նետել մեքենայից:
Լոս Անջելեսի ոստիկանության փոխանցմամբ, իրենք բազմաթիվ զանգեր էին ստացել: Դեպքի վայրում բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել: Երկու օր անց Մասկովյանը ձերբակալվել է: Ջոշուա Ուեսթը աշխատել է որպես Սանտա-Մոնիկայում Sand Investment Group սպասարկման կենտրոնի տնօրեն: Հետաքննությունը շարունակվում է:




























