«Անսովորը» միակ բառն է, որը կարող է բնութագրել Գլենդելում կատարված գողությունների ալիքը, որի ժամանակ  գողացել են  վիճակախաղի տոմսեր, մազերի գանգրացման սարքեր եւ 300 դոլար կանխիկ գումար, տեղեկացնում է  «Glendale News-Press»-ը:

Չորեքշաբթի, տեղական ժամանակով ժամը 06:31-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել  բնակիչներից եւ  հայտնաբերել է, որ  «Cañada Liquor» խանութի ցուցափեղկը կոտրված է, որտեղից տարել են «California Lottery» վիճակախաղի տոմսեր:  Դրամարկղում մետաղադրամներին, ինչպես նաեւ մյուս  վիճակախաղերի տոմսերին ձեռք չեն տվել:

Երկու ժամ անց կողոպտվել է «Heavenly» գեղեցկության սրահը, որտեղից գողերը տարել են մազերի հարդարման սարքավորումներ` մոտ 260 դոլար արժեքով:

Ոստիկանները ձերբակելել են 21-ամյա Արեն Մինասիին, նրա 15-ամյա եղբորը եւ նրա երկու ընկերներին`նաեւ 78-ամյա կնոջ տան գողության կասկածանքով: Երբ ոստիկանները Մինասիին բանտում խուզարկել են, նրա նստատեղից հայտնաբերել են 330 դոլար: Նրանց մեքենայում հայտնաբերել են գումար եւ զարդատուփ, որը գողացված է եղել կնոջ տնից: