Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան քննարկել են Սիրիայի իրավիճակի կարգավորման հատաեղ քայլերի հավանականությունը, կողմերը շահագրգռված են այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Դեւիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո:
«Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ մենք խոսում էինք այդ գործընթացի դրական զարգացման հնարավոր տարբերակներ եւ մի շարք հնարավոր քայլերի հավանականությունը»,- ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հավելել է, թե «երկրները հետաքրքրված են բռնության շուտափույթ ավարտմամբ եւ խաղաղ կարգավորման գործընթացի սկսմամբ»:
Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան նաեւ պայմանավորվել են, որ երկու երկրների հատուկ ծառայությունները համագործակցություն կսկսեն Սոչիի օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին ասել է Դեւիդ Քեմերոնը:




























