Բրյուսելի օդանավակայանում ալմաստներով ինքնաթիռի կողոպուտի գործում առաջին մանրամասներն են հայտնվել: Պարզվում է` կողոպտիչները սխալվել են իրենց ծրագրերում: Նրանք հույս ունեին կանխիկ գումար գտնել, այլ ոչ ալմաստներ: Նրանց գողոնը, վերջին տվյալներով, գնահատվում է 37 մլն եվրո: Սակայն ավազակային հարձակման կազմակերպիչները պատրաստ չեն եղել այդքան ապրանքը իրացնելուն:
Թանկարժեք քարերի կողոպուտով զբաղվում են պրոֆեսիոնալները` մասնագիտացված հանցախմբերից` լավ կազմակերպված եւ փակ ցանցով: Հակառակ դեպքում տեղեկատվության արտահոսքից խուսափել հնարավոր չէ: Քննիչները կարծում են, թե հենց գողոնի բնույթն է դարձել հանցագործների ձերբակալության պատճառ: Ոստիկանությունը կարծում է, որ գումարի դեպքում հանցագործներին դեռ որոնելիս կլինեին:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ձերբակալվել են ինքնաթիռի կողոպուտին մեղսակից 24 անձինք: հաջորդ շաբաթ սկսելու են առաջին լսումները:




























