ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ մայիսի 10-ին, աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին տեղեկացրին, որ Գեւորգյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին, որի նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի Գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:
Նիստի ընթացում նախատեսվում է նաեւ ՀՀ փոխվարչապետի ելույթը:
Այցի ընթացքում փոխվարչապետը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի մասնագիտական գործակալությունների ղեկավարների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի համայնքային միջոցառումների:



























