ԱՄՆ-ի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի քաղաքացու, որի մոտ պայթուցիկ են հայտնաբերել:

Վեսթ քաղաքի բնակիչը, որտեղ ապրիլի 17-ին պարարտանյութերի գործարանում ավերիչ պայթյուն էր տեղի ունեցել, ձերբակալվել էր, քանի որ նրա մոտ պայթուցիկ էին հայտնաբերել: Այդ մասին հայտնում է տեղական KXAN-TV հեռուստաալիքը` վկայակոչելով ոստիկանությանը: Դեռ չի հաղորդվում` կապված է արդյոք ձերբակալությունը ձեռնարկության պայթյունի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործարանում պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 17-ի գիշերը: Զոհվել էր 14 մարդ, վիրավորվել` 200-ը: Վնասը գնահատվում է 100 միլիոն դոլար: Կատարվածի պատճառը դեռ չի հաղորդվել: