1982-1983թթ. երկիրը կառավարած Գվատեմալայի նախկին բռնապետ, 87-ամյա Խոսե Էֆրային Ռիոս Մոնտը 80 տարվա ազատազրկման է դատապարտվել հնդկացիական բնակչության ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար:

Նախկին բռնապետը 50 տարվա ազատազրկման է դատապարտվել  ցեղասպանության համար. դատարանը Մոնտին մեղավոր է ճանաչել հնդկացիական ցեղերին պատկանող 1770 մարդու մահվան մեջ: Բացի դրանից, նախկին բռնապետին պատասխանատու են ճանաչել մի քանի հազար անչափահաս աղջիկների բռնաբարության մեջ: Ըստ հետաքննության` ադ բոլոր հանցագործություններն իրագործվել էին քաղաքացիական պատերազմի ժամանակ կառավարական բանակի զինվորների կողմից` Մոնտի հրամանով: Նախկին բռնապետը եւս 30 տարվա ազատզրկում ստացել  է ռազմական հանցագործությունների համար, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  Associated Press-ին:

Խոսե Էֆրային Ռիոս Մոնտն իշխանոթյան էր եկել 1982թ. մարտին` ռազմական հեղաշրջումից հետո, որի ընթացքում տապալվել էր  նորընտիր նախագահը: Մոնտը կառավարել է 17 ամիս, որից հետո` 1983թ. օգոստոսին, նա տապալվել է Օսկար Մեխիայի կողմից:

Ավելի վաղ Գվատեմալայի իշխանությունները բազմիցս փորձել էին Մոնտին պատասխանատվության ենթարկել: Սակայն 2012թ. հունվարին նա` որպես Գվատեմալայի Կոնգրեսի անդամ, պաշտպանված էր դատական հետապնդումից պատգամավորական անձեռնմխելիությամբ: