ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, վերադառնալով Աֆղանստանից, ստիպված է եղել իր հասցեին քննադատություն լսել: Իշխող Քրիստոնեա-սոցիալական կուսակցության հենակետ համարվող Բավարիայում սկանդալ է բռնկվել: Տեղի խորհրդարանի խոսնակը կուսակցության անդամներին մեղադրել է հովանավորչության մեջ:

Պազվել է, որ պատգամավորները երկար տարիներ իրենց օգնականներ են վարձել բարեկամներին: Բնականաբար, աշխատավարձերը քիչ չեն եղել: Խորհրդարանականները դա չեն էլ թաքցրել, կարծելով, որ իրենց ոչ ոք ոչնչի համար չի կարող պատժել, հայտնում է ՆՏՎ-ն:

BFM.RU-ն հայտնում է, որ օրերս Բավարիայի խորհրդարանի խոսնակ Բարբարա Շտամը տվել է 80 պատգամավորի անուն, որոնք աշխատանքի են վերցրել իրենց հարազատներին, ընկերներին եւ ծանոթներին: 

Վերջերս հրաժարական էր տվել Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միության խմբակցության ղեկավար Գեորգ Շմիդը: Դատախազությունը պարզում է, թե ինչպես է քաղաքական գործիչը 23 տարի առաջ իր աշխատակազմում որպես օգնական ընդունել իր կնոջը: Այդ բոլոր տարիներին  կինն ստացել է բարձր աշխատավարձ`5,5 հազար եվրո:

Գերմանիայի ՆԳՆ-ն հերքում է կողմնակալության մեղադրանքները: Ըստ օրենքի`  մոտ ազգականներին չի արգելվում աշխատել պատգամավորի կամ այլ պաշտոնյայի  բյուրոյում: