«Նորվեգական հրաձիգ» Անդերս Բրեյվիկին մերժել են գրանցել արմատական կուսակցությունը: Իշխանությունների պաշտոնական հիմնավորումն է «անհրաժեշտ փաստաթղթերի ու անբավարարությունն ու համախոհների բացակայությունը»:

Ահաբեկիչը դիմել էր իշխանություններին` խնդրելով գրանցել «Նորվեգիա ֆաշիստական կուսակցություն եւ Հյուսիսային լիգա» կազմակերպությունը: Նրա մտահղացմամբ, չունենալով բաց կողմնակիցներ, նա կարող էր քաղաքական պայքար մղել միայնակ, այսինքն` լինել մարդ-կուսակցություն: Միեւնույն ժամանակ նորվեգական օրենսդրությունը նշում է, որ կուսակցության ստեղծման համար հարկավոր է առնվազն երկու մարդ:

Փաստաբան Տուրդ Յորդետի խոսքով, Բրեյվիկը մտադիր է նոր հայտ ներկայացնել` պահպանելով բոլոր իրավական չափորոշիչները, հայտնում է Russia Today-ը:

Հիշեցնենք, որ Օսլոյում եւ Ուտոյա կղզում 2011թ, Բրեյվիկը 77 մարդ էր սպանել: Իր մեղքը նա ընդունել է, իսկ ահաբեկչությունը պատճառաբանել բազմամշակութայնության դեմ պայքարով: 2012թ. օգոստոսին նա մեղսունակ էր ճանաչվել եւ դատապարտվել 21 տարվա ազատազրկման` առավելագույն պատիժը Նորվեգիայում: