ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թրենթոն բնակավայրում զինված տղամարդը պատանդ է վերցրել իր երկու երեխաներին եւ դիրքավորվել սեփական բնակարանում: Նրա կնոջն ու երեխային մահացած են գտել: Արարքի շարժառիթները առայժմ անհայտ են:
Իրավապաները փորձում են բանակցել զավթիչի հետ: Շենքը շրջափակված է ոստիկաններով, մոտակա տների բնակիչները տարհանվել են: հարեւաններից մեկը պատմել է, որ հանցագործը նորեկ է այդ թաղամասում, չորս ամիս առաջ է տեղափոխվել` կնոջ եւ չորս երեխաների հետ, գրում է ՆՏՎ-ն:
Քաղաքային ոստիկանության լեյտենանտ Էլդեմիրիո Գոնսալեսի խոսքով` շենքի տարածքը շրջափակված է, կնոջ եւ երեխայի մահվան լուրը նա ոչ հերքել, ոչ էլ հաստատել է: Ամերիկյան թերթերը գրում են, որ իրավապահները զավթիչին կասկածում են այդ կրկնակի սպանության մեջ:




























