Պակիստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման օրն արդեն երկրորդ պայթյունն է արձանագրվել։ Այս անգամ ահաբեկիչները Փեշավար քաղաքի՝ կանանց համար նախատեսված ընտրատեղամասերից մեկի մոտ են պայթյունն իրականացրել, որի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել առնվազն ութ մարդ, հաղորդում է Geo News հեռուստաալիքը։
Ոստիկանությունոմ հայտնել են, որ ռումբն ամրացված է եղել ընտրատեղամասի մոտ կայանված մոտոցիկլետին։
Հիշեցենեք, որ առաջին պայթյունը որոտացել էր Կարչիում, որը խլել էր առնվազն 10 մարդու կյանք։




























