Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի նորաձեւ ռեստորաններից մեկում նվազագույնը 200 մարդ թունավորվել է:

Մարդիկ թունավորման նշաններ են զգացել ապրիլի վերջին Firefly ռեստորան այցելելուց հետո: Այդ ժամանակվանից սկսած տեղի բուժհաստատությունները սննդային թունավորման գանգատներով հիվանդների հոսք են արձանագրել: Նեւադա նահանգի պատմության մեջ թունավորման խոշորագույն ալիքի պատճառների հետաքննման նպատակով ռեստորանը ժամանակավորապես փակվել էր:

Մանագետները ենթադրում են, որ զանգվածային թունավորումը կապ չունի փչացած որեւէ կոնկրետ մթերքի հետ, քանի որ տեսչությունը ռեստորանի խոհանոցում 44 խախտում է  հայտնաբերել, այդ թվում` մթերքի պահպանման ջերմաստիճանի եւ ճաշատեսակներն առանց ձեռնոցների պատրաստելու հետ կապված, գրում է «Ռոսբալտը»: