Այսօր` մայիսի 11-ին կայանալիք նիստում Հայաստանի ԿԸՀ-ն քննարկելու է ԿԸՀ-ում «Բարեւ, Երեւան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի դիմումը` Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նիստում քննարկվելու են նաեւ քաղաքացի Նարինե Ղազարյանի, նաեւ Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոանիսյանի դիմումները: Բացի այդ, նիստում քննարկվելու է ԿԸՀ-ն նաեւ քննարկելու է Վերահսկիչ պալատի տեղեկանքը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին «Բարեւ, Երեւանը» հայտարարություն էր տարածել, որում ասվում է, թե գրեթե բոլոր ընտրատեղամասերում խախտումների մասին հարյուրավոր նյութեր ունեն: