Քալիֆորնիայի բնակչուհին ծխելու վատ սովորությունից հրաժարվելու համար կանխամտածված խրավախախտում է կատարել, որպեսզի հայտնվի բանտում: Ամերիկյան բանտերում ծխելն արգելված է:

Էթա Լոպեսը ոստիկանի է ապտակել, գրում է Associated Press-ը: Նա բանտի դարպասների մոտ մի ամբողջ օր է անցկացրել` սպասելով համազգեստով մարդու:

Տուժածը տեղի շերիֆի օգնականն է եղել: Դատարանում նա հայտնել է, որ Լոպեսը մոտեցել է իրեն եւ առանց որեւէ մեկնաբանությունների ապտակել:

Այնուհետեւ բացատրել է, որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում թողնել ծխելը եւ ցանկանում է որոշ ժամանակ բանտում անցկացնել, որտեղ ծխախոտ գտնելու հնարավորություն չի ունենա: Դատարանը Լոպեսին 63-օրյա ազատազրկման է դատապարտել:

Lenta.ru-ն գրում է, որ ամերիկյան բանտերում ծխելը խստիվ արգելվել է  2004 թվականից: