Պակիստանում ընտրությունների օրը 4 պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել 40-ից ավելի մարդ: Առաջին երեք ահաբեկչական հարձակումները տեղի են ունեցել Կարաչի քաղաքում, եւս մեկը՝ Փեշավարում:
Առաջին երկու պայթյունների ժամանակ գործել են մահապարտներ: Նրանց թիրախը եղել են պատգամավորի թեկնածուներն ու նրանց կողմնակիցները: Պայթյունների հետեւանքով զոհվել է 10 մարդ, իսկ տասնյակ խաղաղ բնակիչներ վիրավորվել են:
Փեշավարում պայթեցրել են կանանց համար նախատեսված ընտարտեղամասը, որտեղ զոհվել է մեկ, վիրավորվել տասնյակ մարդիկ:
Չորրորդ ահաբեկչությունը տեղի է ունեցել Կարաչիում, ընտրատեղամասից ոչ հեռու, որտեղ մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Vesti.ru-ն:




























