Կիպրոսի ֆինանսների նախարարությունը հրապարակել է վարկային կազմակերպությունների ցանկը, որոնք դուրս են բերվել կապիտալի շարժի սահմանափակումների գործողություններից: Ցանկում կան երկու ռուսական բանկեր, մասնավորապես, ՎՏԲ-ի դուստր կառույցներ (Ռուսական առեւտրային բանկ) եւ «Պրոմսվյազբանկը»:

Այդ ցանկում են նաեւ եւս երկու օտարերկրյա բանկային կազմակերպություններ՝ BLOM Bank SAL-ը եւ Lebanon and Gulf Bank SAL-ը, հաղորդում РБК-ն:

Նշենք, որ սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս բանկային գործունեություն իրականացնել սովորական ռեժիմով, Կիպրոսի կառավարությունը եւ Կենտրոնական բանկը ներդրել էին այս տարվա մարտին՝ կանխելու համար դրամական միջոցների հոսքը երկրից: