ԱՄՆ նախագահի աշխատակազմի մի մասը մայիսի 11-ին տարհանվել է  ծխի պատճառով, հայտնում է Reuters-ը: Տարհանվել է Սպիտակ տան արեւմտյան թեւի անձնակազմը, ասված է հաղորդագրությունում:

Կոլումբիա դաշնային շրջանի հրշեջ ծառայության աշխատակիցների ասոցիացիան Twitter-ում գրել է, որ ծուխը տեղայնացվել է էլեկտրականության բաշխատախտակի սենյակում: Աշխատակիցներին թույլատրել են վերադառնալ շենք, հայտնում է CNN-ը:

CNN-ին ԱՄՆ Գաղտնի ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ բռնկման վայր կարող էր դառնալ ջեռուցման սարքավորումներով սրահը:

Շենքի արեւմտյան թեւում է գտնվում նախագահի ձվաձեւ աշխատասենյակը, նաեւ նրա մոտ օգնականների սենյակները եւ հավատարմագրված լրագրողների սրահը: