Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական կոնյակ է նվիրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին:
The Telegraph պարբերականի փոխանցմամբ, նախօրեին Քեմերոնը Պուտինի հետ հանդիպել է Սոչիի նրա նստավայրում` Բոչարով Ռուչեյում եւ բանակցություններ վարել: Քեմերոնը նաեւ ճաշել է Պուտինի հետ, ապա նրանք նվերներ են փոխանակել:
Մեծ Բրիտանիայի վարչապետը Պուտինին նվիրել է Լոնդոնի օլիմպիական խաղերից մի նկար, որտեղ երկուսով դիտում են ձյուդոյի մրցաշարը, իսկ Վլադիմիր Պուտինը նվիրել է 1971թ. շշալցված հայկական կոնյակ` ասելով, թե Ստալինը 1945թ. նույն կոնյակից նվիրել է Ուիսնթոն Չերչիլին:




























