Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մայիսի 11-ին, ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաու Սոարեշին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժոաու Սոարեշը նշել է, որ ուրախ է կրկին անգամ Հայաստան այցելել եւ ծանոթանալ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է իր տարածաշրջանային այցելության նպատակները եւ Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները։
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, անդրադարձան տարածաշրջանային խնդիրների։




























