Չեխական Գրադեց Կրալով քաղաքում երկտեղանի օդանավը մխրճվել է աերոակումբի շենքի մեջ՝ թռիչքից անմիջապես հետո։ Օդանավում ամուսիններ են գտնվել, որոնք Գերմանիայի քաղաքացիներ են եղել։ Երկուսն էլ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Աերոակումբի շենքը եւս վնասվել է, սակայն տարածքում գտնվող անձանցից ոչ ոք չի տուժել։ Օդանավի տեսակը չի հաղորդվում։ Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։