Թբիլիսիի ռեստորաններից մեկում մայիսի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ տուժել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները:Ըստ ականատեսների` «La Truffe» ռեստորանում ճաշելու են եկել Սահակաշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին եւ պատգամավորներ:
Հենց Սահակաշվիլին լքել է ռեստորանը, մի քանի հարբած այցելուներ սկսել են վիրավորական ռեպլիկներ անել նախկին իշխանության հասցեին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:Սկսվել է ծեծկռտուք, գործի են դրվել ափսեները, մոխրամաններն ու սկուտեղները: Տեղ հասած ոստիակնությունը տարել է ագրեսիվ մասնակիցներին:
Արդյունքում` պատգամավորներ Դավիդ Սակվարելիձեն, Գեորգի Վաշաձեն եւ Զազա Գորոզիան տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:



























