Առաջիկա գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, ցերեկը` +23+25 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Կոտայքում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Գեղարքունիքում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Լոռիում` գիշերը` +7+11, ցերեկը` +18+23,
Տավուշում` գիշերը` +9+14, ցերեկը` +20+25,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +11+14, ցերեկը` +22+25,
Արարատում` գիշերը` +11+15, ցերեկը` +22+25,
Արմավիրում` գիշերը` +11+15, ցերեկը` +22+25,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +10+14, ցերեկը` +22+26,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+14, ցերեկը` +23+27,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +19+23,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +7+12, ցերեկը` +18+23:




























