Անցյալ շաբաթվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում արտարժույթի առուվաճառքի գործարքներ չի կատարել՝ թույլ տալով, որ դրամը սահուն արժեզրկվի: Արդյունքում՝  դոլարը ընտրություններից հետո 3 աշխատանքային օրերի ընթացքում թանկացել է մոտ 1 դրամով՝ հասնելով 416,5 դրամի:

Այդ 3 օրերի ընթացքում բանկերը արտարժույթի ներբանկային շուկայոմ գնել են 52,5 մլն դոլար, վաճառել՝ 55,5 մլն դոլար: Օրական կտրվածքով մոտ 18 մլն դոլարի առքը կամ վաճառքը բարձր ցուցանիշ չի համարվում;

Ըստ ՀՀ ԿԲ հաղորդագրության՝ ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ (համարժեք է մոտ 95 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 53.3 մլն ԱՄՆ դոլար: Վարկերի նկատմամբ պահանջարկը շարունակում է մեծ մնալ: Այսինքն՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տնտեսական ակտիվության անկում չի գրանցվել: