Ընդդիմության մեղադրանքներն անհիմն դուրս եկան: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Երեւանի ավագանու ընտրությունները, որտեղ ՀՀԿ-ն հաղթանակ է տոնել:
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ընդդիմությունը հայտարարում է, «իբր տեղի ունեցած ընտրախախտումների մասին»: «Բնական է, որ նման հայտարարությունները միշտ կարելի է ստուգել, բայց վերահաշվարկի գործընթացը, որի հնարավորությունն ունեն իրավասու մարմինները, ցույց տվեց, որ որոշ տեղերում աճում են ՀՀԿ-ի ձայները, որոշ տեղերում 1-2 ցուցանիշով փոխվում են այլ ուժերի ձայները: 1-2 ձայնի տարբերությունը դժվար է անգամ «ոչ մեծ» համարել: Դա տարբերություն չէ, այլ՝ սխալմունք»,-ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ խախտումների մասին ահազանգերը, որոնք ենթադրում են վարչական կամ քրեական պատասխանատվություն, միշտ եղել են իրավապահների ուշադրության կենտրոնում: «Նման խախտումների մասին հայտարարությունները քննարկման թեմա են դառնում հասարակության մեջ, բայց մենք կարող ենք տեսնել, որ նման հայտարարություններն անհիմն էին»,-ամփոփեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























