Հատուկ շնորհակալություն Ձեզ հիշողության եւ պատմության համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Երեւանում կայացած բրիֆինգում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի արտահայտությանը, որ ֆաշիզմի դեմ մղած պատերազմում հազարավոր հայեր ընկել են բելառուսական հողում, Լուկաշենկոն ասել է. «Իսկապես, մեր հողում, պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը, ընկել են հայ ժողովրդի ոչ քիչ պանծալի զավակներ: Դուք գիտեք, թե ինչ հոգատարությամբ ենք մենք վերաբերվում այդ մարդկանց: Առնվազն այն հազարավոր հայերը, որոնք այսօր ապրում են Բելառուսում, այդ առումով մեզ որեւէ դժգոհություն չեն ներկայացրել: Շատ շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք այդ օրերին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնակատարությունների օրերին հիշեցրիք այդ մասին»,-ընդգծել է Լուկաշենկոն:

Անդրադառնալով փետրվարին տեղի ունեցած Հայաստանի նախագահական ընտրություններին, Լուկաշենկոն ասել է. «Երկրում ավարտվեց ծանր նախընտրական փուլը: Ձեր թիմն արժանիորեն անցավ այդ փուլը, եւ Դուք ստացած հայ ժողովրդի անվերապահ վստահությունը: Ես, որպես Ձեր գործընկեր, որպես ընկեր, ցանկանում եմ Ձեզ հաջողություններ նախատեսվածն իրագործելու գործում: Մենք պատրաստ հետընտրական ժամանակաշրջանում ենք Ձեր պլանների իրականացման ընթացքում Ձեր կողքին լինել առաջիկա 5 տարիներին»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am