Հայաստանի Արմավիրի մարզի գյուղացիները փակել են դեպի Երեւան մայրուղին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Մրգաշատ գյուղապետ Գեւորգ Դանիելյանը:

«Մեր հողագործները փակել էին մայրուղին»,- ասել է նա` զերծ մնալով հետագա մեկնաբանություններից: Մայրուղին արդեն բացվել է:

Նշենք, որ այսօր Մրգաշատի գյուղացիները փակել էին Երեւան-Արմավիր ճանապարհը` կառավարությունից պահանջելով փոխհատուցել Արարատյան դաշտին մեծ վնաս հասցրած կարկուտի հետեւանքները: Գյուղնախարարությունում աշխատանքային շտաբ է ստեղծվել, որը պարզելու է վնասի չափը: