Հայաստանի կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունները եւ «Անտարես» հրատարակչությունը մայիսի 14-ին, ժամը 15:00-ին Հայաստանի գրողների միության (հասցեն` Բաղրամյան 3), Կլոր սրահում կանցկացնեն «Ընթերցման օլիմպիադայի» եզրափակիչ փուլը, որտեղ հայտնի կդառնա Հայաստանի լավագույն ընթերցողը:

Ժամը 17:00-ին ՀՀ մշակույթի նախարար տիկին Հ. Պողոսյանի, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար պարոն Ա. Աշոտյանի եւ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի մասնակցությամբ տեղի կունենա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ մշակույթի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարները, ԱՄՆ դեսպանատունը, «Ռեսո», Samsung, «Անտարես», «Աշտարակ կաթ», «Գուրմէ Դուրմէ», Ucom եւ «Ալիտալիա» ընկերությունները կհանձնեն իրենց մրցանակները: