Երեւանում մայիսի 26-ին տեղի կունենա «Ճանաչիր Երեւանը» երիտասարդական, սպորտային ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «ՀԱՅԱՍԱ» երիտասարդական ՀԿ-ի եւ «ՀԵԾԱՆԻՎ+» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնի աջակցությամբ: Ծրագրի նպատակը հասարակական ոլորտի ակտիվ երիտասարդների համախմբումն է, Երեւան քաղաքի հայտնի եւ անհայտ վայրերի, այգիների, շենքերի ճանաչումը, առողջ ապրելակերպի եւ ակտիվ հանգստի խթանումը, հեծանվի՝ որպես տրանսպորտային միջոցի այընտրանքի կարեւորության ընդգծումը:

Ծրագրին մասնակցելու են հայկական եւ միջազգային հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ, ոչ առեւտրային կառույցներ եւ երիտասարդական ցանկացած խմբեր:

Միջոցառման ավարտին հուշանվերներով եւ մեդալներով կպարգեւատրվեն մրցույթում առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերը եւ առանձին 1 կիլոմետրանոց մրցուղում հաղթած թիմի ղեկավարը: