Սառեցված մանկական մարմիններ են հայտնաբերվել Ռուսաստանի Սվերդլովսկի երկրամասի Վերխնայա Պիշմա բնակավայրի պարենային խանութներից մեկի սառցարանում: Մնացորդներն ուղարկվել են դատական փորձաքննության:

Վաղ առավոտյան «Ցենտրալնի» գաստրոնոմի աշխատակիցները բացել են սառցարանը, որ մթերքներ հանեն, սակայն սարսափահար են եղել` տեսնելով պորտալարերով երեխաների դիակներ: Խանութ ոստիկաններ են եկել, որոնք պարզել են, թե դրանք գտնվում խորը սառեցման փուլում: Երեխաներից մեկը տղա է, մյուսի սեռը դեռ չեն պարզել: Հայտնի չէ, թե որքան ժամանակ են դրանք եղել սառցարանում:

Խանութը փակել են, իսկ աշխատակիցներին հարցաքննում են: Ոստիկանները ստուգում են նաեւ Վերխնայա Պիշմայի բուժկետերը` պարզելու հնարավոր մոր ինքնությունը: