Օրերս Արցախի ՊԲ հրամանատարության աջակցությամբ, բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում, կազմակերպվել է «Դեպի Հայք» հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած շուրջ 30 սփյուռքահայ ուսանողների այցը երկրի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սփյուռքի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցները եղել են նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում եւ ծանոթացել մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին:

Մայիսյան հաղթանակներին նվիրված նման այցեր են կազմակերպվել նաեւ առաջնագծի այլ հատվածներում, որոնցում ներգրավվել են հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: