«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ բոլորին կոչ է անում մասնակցել Փակ շուկայի տարածքում ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիային:
Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է.
«Հասունացել է Ծածկած շուկայում ընթացող ապօրինի շինարարությունը կանխելու պահը։ Հինգշաբթի՝ մայիսի 16-ին՝ Ժամը 13:00-ին, բոլորս, անկախ քաղաքական եւ այլ դիրքորոշումներից, որպես քաղաքացի` մեկ մարդու նման գնում ենք կենտրոնական Ծածկած շուկա՝ դադարեցնելու տեղում ընթացող խայտառակ անօրինական շինարարությունը եւ պահանջելու Ծածկած շուկայի հուշարձան-շենքի տարածքում ապօրինաբար վեր խոյացող կցակառույցների ապամոնտաժումը՝ համաձայնվելով ճարտարապետների եւ պատկան մարմինների համընդհանուր դիքորոշման հետ: Միայն գիտակից քաղաքացիների միասնության շնորհիվ կարելի է կանխել մեր քաղաքում այսօր տեղի ունեցող ապօրինությունների ընթացքը»:




























