Երեւանում, մայիսի 15-ին, Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում  տեղի կունենա սրտաբանների` «Սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման տարբեր հարցեր» խորագրով IX վեհաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

Վեհաժողովի շրջանակներում կարծարծվեն սիրտ-անոթային հիվանդություններին պաթոգենեզին, ախտորոշմանը, բուժմանը եւ կանխարգելմանը վերաբերվող  հիմնահարցեր,  կներկայացվեն հայազգի, ինչպես նաեւ այլազգի բժիշկ հետազոտողների կողմից այս բնագավառում կատարված մի շարք հետազոտություններ եւ դրանց արդյունքները, որոնք թույլ կտան նոր լույսի ներքո քննարկել սիրտ-անոթային հիվանդություններին վերաբերվող հիմնախնդիրները: