Մայիսի 15-ին, Երեւանի Մ. Խորենացիի անվան թիվ 143 հիմնական դպրոցում (հասցեն` Նոր Նորքի 3-րդ զանգված, Գ. Բաղյան 5) ՀՀ ԱԻ նախարարությունը կանցկացնի մարտավարական վարժանք` «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով:
Վարժանքի նպատակն է`
- ստեղծված իրավիճակում ստուգել հրշեջ-փրկարարների տեսական գիտելիքների, գործնական ունակությունների եւ հմտությունների կիրառումը, ինչպես նաեւ անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը.
- հրդեհաշիջման աշխատանքներին զուգընթաց մարդկանց փրկելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
- դպրոցի անձնակազմի պատրաստականության մակարդակը։




























