Ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիներն իրենց հերթական բողոքի ակցիան իրականացրել են «Թուրքական ավիաուղիների» (THY) դեմ՝ իրենց համերաշխությունը հայտնելով THY-ում աշխատող կանանց։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ուկրաինական Femen-ի ակտիվիստուհիների հերթական ակցիան կապված է եղել «Թուրքական ավիաուղիների» ղեկավարության կողմից ընկերությունում աշխատող կին-ուղեկցորդուհիների իրավունքների սահմանափակման հետ։
«Թույլ չենք տա իսլամականացնել երկինքը»,-իրենց կայքում գրել են Femen-ի ակտիվիստուհիները։
Նշենք, որ վերջին շրջանում THY-ն արգելել է օդանավերում աշխատող ուղեկցորդուհիներին օգտագործել կարմիր շրթներկ, ինչպես նաեւ պարտադրել քիչ օգտագործել շպար։




























